Այսօր՝ հունվարի 4-ին գիտնականները, հետազոտողները, ուսանողները եւ պարզապես գիտելիքների սիրահարները նշում են Նյուտոնի օրը:
Հենց այս օրն է ծնվել մեծ անգլիացին:
Նյուտոնի օրն այցելվող վայրերից մեկը Լոնդոնում՝ Վեսթմինսթերյան աբբայությթունում, գիտնականի գերեզմանն է:
Գերեզմանաքարի վրա գրությունը վերաբերում է գիտնականի գործունեության միայն որոշ ասպեկտներին, բայց այդ խոսքերն էլ բավական են նրա մեծության խորությունը հասկանալու համար:
«Այստեղ հանգչում է սըր Իսահակ Նյուտոնը, որը գրեթե աստվածային խելքով մաթեմատիկայի ջահով առաջինն ապացուցեց մոլորակնրի շարժումը, գիսաստղերի ճանապարհները եւ օվկիանոսների մակընթացությունները: Նա ուսումնասիրել է լուսային ճառագայթների տարբերությունը եւ այդ ժամանակ առաջացող գույների տարբեր հատկությունները, ինչը նախկինում ոչ ոք չէր ենթադրում: Թող մահկանացուներն ուրախանան, որ մարդկային ցեղն այսպիսի մարգարիտ ունեցավ…»: