
Ըստ Armlur.am-ի տեղեկությունների ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը նախորդ տարի օգոստոս ամսին նախարարությանը պատկանող 060 ԼԼ 11 Պեժո 406 մակնիշի մեքենայով ԳՆ իրավաբանական վարչության պետ Արսեն Ավետիսյանի հետ միասին մեկ շաբաթով մեկնել է Վրաստան ` հանգստանալու: Սակայն այս մասին գյուղնախարար Սերգո Կարապետյանը վերջերս է տեղեկացել և խիստ զայրացել: Հետաքրքիր է, թե ինչ միջոցների հաշվին է պետական մեքենան շահագործվել և հասել Վրաստան:
Այս հարցմանն ի պատասխան ԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից փոխանցեցին. «Նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները համապատասխան իրավական ակտով ամրակցված են համապատասխան պաշտոնատար անձանց, ուստի շահագործվում և օգտագործվում են ըստ անհրաժեշտության վերջիններիս կողմից ` պահպանելով շահագործման համար սահմանված նորմատիվները: Միաժամանակ հայտնում ենք, որ նախարարությունը պետական բյուջեի հաշվին վառելիք է հատկացնում խիստ սահմանված չափաքանակներով միայն աշխատանքային օրերի հաշվարկով»: