Կեղծ հայտարարություններ՝ Օզոնի, Ամազոնի, Երևան Սիթիի անունից․ ինչպես պաշտպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ կեղծ հայտարարություններ են տարածվում Օզոնի, Ամազոնի, Երևան Սիթիի անունից՝ պահանջելով հավելյալ անձնական տվյալներ և բանկային տվյալներ:

Հայտարարություն տարածող էջերը կապ չունեն նշված ընկերությունների հետ:
Armlur.am-ը կապ հաստատեց անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպե՞ս պաշտպանվել կեղծիքի զոհ դառնալուց.

«Սա ֆիշինգի դասական օրինակ է, երբ որ չարագործը փորձում է խայծ գցել և այդ խայծը կուլ տվող մարդկանց տվյալները կորզել, ու մեծ հաշվով վերջնանպատակը մարդկանց ֆինանսներին տիրանալն է»:

Նրա խոսքով՝ նման ֆիշինգային հարձակումները կարող են ունենալ տարբեր փաթեթավորումներ, հաճախ կարող են լինել հայտնի կազմակերպության անունից, կարող են լինել հայտնի մարդկանց անունից, անկախ նրանից թե ինչ փաթեթավորմամբ է այդ ֆիշինգը իրականացվում, վերջնանպատակը այն է, որ մարդուց վերցնեն այնպիսի տվյալները, որոնք անհրաժեշտ են ոչ թե գումար փոխանցելու, այլ գումար հափշտակելու համար:
«Մի լավ հնար կա՝ կոչվում է համաչափության սկզբունք, սրա իմաստն այն է, որ եթե պահաջվում է այն նպատակը, որը որ ունես տվյալների հետ վարվելու, պիտի տվյալները մշակվեն այդ նպատակին համաչափ, նվազագույն քանակով:

Օրինակ փող ստանալու համար բանկային քարտի 16 նիշը ամբողջությամբ բավարար է, այլ տվյալ գումար փոխանցողին պետք չէ, հետևաբար, եթե որևէ մեկը փոխանցելու պատրվակով պահանջում է ավելի շատ տվյալներ՝ վավերականության ժամկետ, հետադարձի եռանիշ կոդ ապա դա արդեն գումար կորզելու փորձ է:
2-րդ հնարքը, որը կարող ենք կիրառել՝ սկզբնաղբյուրի ճշտումն է, օրինակ կարող է այսպիսի դեպք լինել ֆիշինգային հարթակում էլ լինի փոստային ծառայության անվանմամբ»-ասաց նա:
Հայրապետյանը հորդորում է՝ ցանկացած պարագայում ճիշտը կապի այլընտրանքային վստահելի միջոցով կամ հենց սկզբնաղբյուրից ճշտելն է:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս