Բագրատ Սրբազանը այսօր հանդիպել է ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հետ։

Լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը ՀԱԿ-ից չորս հոգի են ներկա եղել, այդ թվում՝ ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չի եղել հանդիպմանը։

Հարցին, թե ՀԱԿ-ը կո՞ղմ է վարչապետի հրաժարականի պահանջին, սահմանազատման ներկա գործընթացի դադարեցմանը, սրբազանը պատասխանել է. «Այս հանդիպմանը դրա մասին ասելու խնդիր նույնիսկ չի եղել: Իրենք բազմաթիվ հեռուստաելույթներով, հրապարակային հայտարարություններով արտահայտել են իրենց կարծիքը։ Քննարկվել են գործընթացների վերաբերյալ, իրենց կեցվածքի, դիրքորոշման վերաբերյալ հարցեր։ Բացի դա, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք, մտերմություն ունենք: Ի վերջո հոգևորական եմ չէ՞, բարեկամություն, մտերմություն ունեմ»։

Մինչ այս Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական ընդդիմության, նախկին վարչապետների, այլ քաղաքական ուժերի և հասարակական գործիչների հետ։ Տավուշի թեմի առաջնորդն հայտարարել է, որ քաղաքական ուժերի հետ հանդիպումների նպատակը հետագա ուրվագիծն ու ուղղությունը կառուցելն է։




Լրահոս