Վայոց ձորի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վայոց ձորի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Այս մասին տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից:

Նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Ա․ Խաչատրյանը, Բ․ Սողոմոնյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ․ Խուդավերդյանը, ուժային կառույցների մարզային ղեկավարներ, ծնողներ, ընկերներ, հարազատներ։

«Բարձրաստիճան այրերը բարեմաղթանքի և ոգեշնչող խոսքեր են ուղղել նորակոչիկներին՝ ցանկանալով, որ տղաները մեծ պատասխանատվությամբ, բարձր գիտակցությամբ և արժանապատվությամբ կատարեն հայրենիքի առջև իրենց սրբազան պարտքը։

Ձևավորված բարի և գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ է կատարել քահանան։
Խաղաղ և անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հայկական բանակի բոլոր զինվորներին»:




Լրահոս