Սեժուրնեն նշանակվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար․ նա փոխարինել է Կոլոնային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի ԱԳՆ նոր ղեկավար է նշանակվել «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ստեֆան Սեժուրնեն, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։

Այս պաշտոնում նա փոխարինել է Կատրին Կոլոնային։ 38-ամյա քաղաքական գործիչը նախագահ Էմանուլ Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության առաջնորդն է 2022 թվականի սեպտեմբերից։

Ֆրանսիայի կաբինետի նոր կազմը հայտնի կդառնա հինգշաբթի օրը։ Ֆրանսիայի խորհրդարանում վերադասավորումների ժամանակ, ինչպես և սպասվում էր, առանցքային նախարարները՝ ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը, Ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը, Պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն և Արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին պահպանել են իրենց պաշտոնները։




Լրահոս