ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 16-ին հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ։
Մխիթար Հայրապետյանը ողջունել է ներկաներին, ընդգծել մեր երկրի առաջընթացի համար բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմարդյունաբերության զարգացման հրամայականը, անդրադարձ կատարել ոլորտի արտադրական գործընթացների կատարելագործմանն ու արդիականացմանը։
Հանդիպման ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարները նախարարին են ներկայացրել իրականացվող ընթացիկ աշխատանքները, առկա մարտահրավերները: Քննարկվել են ոլորտային ցուցանիշների բարելավմանն ուղղված առաջնահերթությունները, դրանցից բխող անելիքները:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը: