ՖՈՏՈ․ IDBank-ի Դավթաշենի մասնաճյուղը նորոգումից հետո սպասում է հաճախորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինման գործընթացը։ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում վերաբացվել է Դավթաշենի մասնաճյուղը, որտեղ հաճախորդներին սպասում են նորարար, ժամանակակից միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած սրահը։

IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Անդրեասյանի խոսքով՝ հաճախորդների համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի բանկային գործարքներ կատարելը լինի ավելի հաճելի։ «Ինչպես գիտեք՝ IDBank-ը Իդրամ ընկերության հետ համատեղ շարունակում է իր թվային հարթակի կատարելագործումը, և այսօր մեր հաճախորդները գնալով ավելի շատ ծառայություններից կարող են օգտվել տանը կամ աշխատավայրում՝ առանց ժամանակ վատնելու և մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։ Միևնույն ժամանակ, կարևորելով մեր հաճախորդների հարմարավետությունը և գիտակցելով, որ նրանց համար լավագույն փորձառություն ապահովելը մեր գլխավոր նպատակներից մեկն է, այսօր վերաբացում ենք IDBank-ի վերանորոգված մասնաճյուղերից հերթականը։ Վստահ ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն նորարար լուծումներն ու սպասարկման որակը, որը, ինչպես արդեն նշեցի, մեզ համար առաջնային է», – ասում է Անդրանիկ Անդրեասյանը և հավելում, որ մոտ ապագայում IDBank-ի մասնաճյուղային ցանցը կընդլայնվի։

IDBank-ի Դավթաշենի մասնաճյուղում հասանելի կլինի նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որի միջոցով հաճախորդները կկարողանան ինքնուրույն օգտվել հարյուրավոր ծառայություններից՝ վարկի մարում, հեռախոսահամարի միջոցով IDBank-ի հաշիվների համալրում և այլն։

IDBank-ը ներկայում ունի 13 մասնաճյուղ ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, Էջմիածնում, Վանաձորում և Աբովյանում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




Լրահոս