«Արարատը» բրազիլացի նորեկ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի 21-ամյա դարպասապահ Տիագո Գոմես դոս Սանթոսը պայմանագիր է կնքել Երևանի «Արարատի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տիագո Գոմեսը ծնվել է 2003 թվականի հունվարի 20-ինc բրազիլական Սալվադոր քաղաքում: Մինչև «Արարատ» տեղափոխվելը նա հանդես է եկել «Բահիա» ակումբի երիտասարդական թիմում:

«Ես շատ ուրախ և մոտիվացված եմ, որ կրելու եմ այս մարզաշապիկը։ Հուսով եմ, որ կկարողանամ օգնել թիմին և լավ արդյունքներ կգրանցեմ մրցաշրջանի ընթացքում»,- նշել է թիմի նորեկը:




Լրահոս