Պեպ Գվարդիոլան պատասխանել է ՈւԵՖԱ-ի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Տոտենհեմի» դեմ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպման նախախաղային ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի խոսքերին:

«Որպես իրավաբան ՈւԵՖԱ-ի նախագահը պետք է հարգի ընթացակարգը և սպասի, հետո կարող է անել այն, ինչ ցանկանում է։ Նա շատ գործեր ունի անելու ՈւԵՖԱ-ում: Իրավաբանները պետք է հարգեն ընթացակարգը և հասկանան, որ մենք իրավունք ունենք պաշտպանվելու», – ասել է կատալոնացին:

Նախորդ շաբաթ The Telegraph-ի հետ զրույցում Չեֆերինն ասել էր, որ ժամանակին «Մանչեսթեր Սիթիի» վերաբերյալ ճիշտ որոշում են կայացրել, սակայն ստիպված են եղել հարգել դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին եվրոպական ֆուտբոլի ղեկավար կառույցը ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով «Մանչեսթեր Սիթիին» երկու տարով հեռացրել էր եվրագավաթային մրցաշարերից և տուգանել 30 միլիոն եվրոյով, սակայն որոշումը չեղարկվել էր, քանի որ մարզական արբիտրաժային դատարանը բավարարել էր անգլիական ակումբի բողոքը:




Լրահոս