Գվարդիոլան այլևս չի գլխավորի «Բարսելոնա»-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, թե հետագայսւմ այլևս չի պատրաստվում գլխավորել «Բարսելոնա»-ն:

Նշենք, որ նա այդ պաշտոնում աշխատել է 2008-2012 թվականներին:

«Ես սկզբունքորեն այլևս չեմ ցանկանում մարզել «Բարսելոնա»-ն: Կարծում եմ` կյանքը բաղկացած է փուլերից, և «Կամպ Նոու»-ում իմ փուլն արդեն ավարտված է: Կինս աշխատում է Բարսելոնայում, և հնարավոր է՝ ժամանակի ընթացքում այնտեղ վերադառնամ, սակայն՝ միայն բնակվելու նպատակով»,- նշել է Գվարդիոլան:




Լրահոս