
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Աշոտի Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եղբոր՝ Արմեն Ղևոնդյանի հետ միասին, սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ են հնչեցրել Շտապօգնության ՓԲ ընկերության 4-րդ ենթակայանի բրիգադի աշխատակիցների նկատմամբ՝ կապված վերջիններիս մասնագիտական գործունեության կատարման հետ:
Այնուհետև ապօրինի վերջիններիս զրկել են ազատությունից, որը կապված է եղել նրանց մասնագիտական գործունեության կատարման հետ:
Քնար Մանուկյան