Armenian text to speach

Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել՝ իբրև մարդկանց ուղղորդելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սևանի համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի ղեկավար Արման Մելքոնյանին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։

Մեր տեղեկություններով՝ ոստիկանության աշխատակիցները մոտեցել են Մելքոնյանին՝ շտաբում, և հայտնել, որ տեղեկություններ են ստացել, թե նա մարդկանց ուղղորդում է դեպի ընտրատեղամասեր։ Այս հանգամանքով պայմանավորված՝ նրան շտաբից անմիջապես տեղափոխել են ոստիկանության բաժին։

Հիշեցնենք, որ «Իշխանություն» լրատվականի թղթակիցը Սևանից հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել Սևան համայնքի ղեկավարի թեկնածու, գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի պետ Արթուր Մելքոնյանին:

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս