
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին, որպեսզի նրան բողոքի նոտա ներկայացնի Իրաքի տարածքին ամերիկյան հարվածների կապակցությամբ, ասվում է Իրաքի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իրաքի կառավարությունը հայտնել էր, որ երկրի տարածքին ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 25-ը։ Նաև ընդգծվել է, որ Իրաքի հետ հարվածները համակարգելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը սուտ է, և ԱՄՆ օդային հարվածները ագրեսիա են։