Ուկրաինան ՌԴ-ին բողոքի նոտա է հղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան Ռուսաստանի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել ժնևյան համաձայնագրի փաստացի իրականացման վերաբերյալ, որը կոչված է կանոնակարգել Ուկրաինայի ճգնաժամը. հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան, գրում է ria.ru-ն:

Նախօրեին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ժնևի համաձայնագրի կանոնները խախտվում են Կիևի իշխանությունների կողմից:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում ստորագրված փաստաթուղթը կոչ էր անում ուկրաինական կոնֆլիկտի կողմերին զերծ մնալ բռնությունից, ծայրահեղություններից և սադրանքից: Բացի այդ՝ համաձայնագրի պայմանների համաձայն՝ զինաթափել անօրինական խմբավորումները, ազատել անօրինական կերպով զբաղեցված հաստատություններն ու սկսել սահմանադրական բարեփոխումների վրա հիմնված երկխոսություն:




Լրահոս