16-ամյա պատանու պայուսակում գազային ատրճանակ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում իրացնելով ստացված տվյալները՝ Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Մրգաստան գյուղի բնակիչ 16-ամյա մի պատանու:

Այս մասին հայտնում ե ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ առանց համապատասխան թույլտվության:

Պատանին հայտնել է, որ ատրճանակը պատկանում է 19-ամյա ընկերոջը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:




Լրահոս