«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ անկախության կերտման ակունքներում կանգնած Աշոտ Մանուչարյանից armlur.am լրատվականի թղթակիցը հետաքրքրվեց ` վիրավորական չէ արդյոք Մանուչարյանի համար այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես թե իջավ ՀՀ առաջին նախագահի բարձունքից և վերածվեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի:
Աշոտ Մանուչարյանի խոսքով ` քաղաքականությունը կոնկրետ ոլորտ է, որը կատեգորիաներ չի ճանաչում: «Տեր-Պետրոսյանը փորձում է անել այն, ինչը դրել է իր առջև: Նա փորձում է առաջացնել վերելքի ալիք ժողովրդի մեջ: Այլ հարց է, թե այդ ալիքն ինչ նպատակներով է օգտագործվելու»,- ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:
Մանուչարյանի խոսքով ` հասարակության մեջ վերելքի ալիքի բարձրացման համար մեղադրել ՀՀ առաջին նախագահին տակտիկական քայլերի համար, մասնավորապես ` նրան մեղադրել `ասելով ` այսպես խոսեցիր, այնպես խոսեցիր ՝ դա քաղաքական ուժերի քաշքշուկի արդյունք է, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանի արածի ռեալ գնահատական:
-Այն, ճանաարհը, որով Տեր-Պետրոսյանն ուզում է հասնել իր նպատակին, Ձեզ համար ընդունելի՞ է:
-Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունները գնահատելու եմ ըստ նրա, թե ինչ հանգրվանի հասավ, թե այդ ընդվզումը ի՞նչ ձևով կազմակերպվեց, և Տեր-Պետրոսյանը հետագայում ինչպես տնօրինեց ստեղծված իրավիճակը:
-Պե՞տք է անտեսել, որ ՀԱԿ-ը համագործակցում է մի ուժի հետ, որը ժամանակին եղել է կոալիցիայի անդամ. այդ ուժի առաջնորդի թիկնազորի անդամներին մեղադրում են մարտի մեկի սպանդին մասնակցելուհամար…
-Ժամանակին Հայաստանի ազգային անվտանգության համակարգը համագործակցում էր Հեյդար Ալիևի հետ և գիտեք ` ինչերի համար էին մեղադրում:
Մանրամասները ` տեսանյութում:
Սոնա Դավթյան