ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Բուդաղյանին Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արտակ Բուդաղյանին նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար»,- ասված է հրամանագրում: