
Միլանի «Ինտերը» 2024/25 մրցաշրջանի համար երկու տրանսֆեր է համաձայնեցրել։
Լիսաբոնի «Պորտուի» իրանցի կենտրոնական հարձակվող Մեհդի Թարեմին և իտալական «Նապոլիի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին կտեղափոխվեն միլանյան ակումբ։
Թարեմին պայմանագիրը կնքելու է 2 տարով, իսկ Զելինսկին` 3+1 ձևաչափով։ Երկու ֆուտբոլիստներն էլ «Ինտեր» կտեղափոխվեն անվճար. նրանց համաձայնագրերն ակումբների հետ ավարտվում են 2024թ. հունիսի 30-ին:
Թարեմին 2023/24 մրցաշրջանի 25 խաղում խփել է 6 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Զելինսկին 27 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։