ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երաժշտական հագեցած շաբաթ էր․ թոփ պրեմիերաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական փոփ երաժշտության համար անցնող շաբաթը բավական ակտիվ է եղել: Թողարկված երգերից որոշներին ավելի վաղ անդրադարձել էինք:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում վերջին երաժշտական նորությունները.

«Գտած երջանկություն». Միհրան Ծառուկյան

Երգի հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Կարեն Ամյանը: Այն YouTube-ում մեկ օրում ավելի քան 65 հազար անգամ դիտվել է:

«Սիրահարվեմ». Արման Հովհաննիսյան

Երգի թե՛ բառերի, թե երաժշտության հեղինակը Վահե Ալեքսանյանն է, գործիքավորումը՝ «Կարեն Սևակ»:

«Սերը մեր ուժն է». Արամե

Արամեի նոր երգի հեղինակները Վարդան Գալստյանն ու Ավետ Բարսեղյանն են: Տեսահոլովակը նկարահանել է Տիգրան Այդինյանը:

«Սիրտս մտար». Արտաշ Ասատրյան

Երգի հեղինակը հենց ինքն է՝ երգիչը: Տեսահոլավկը հեղինակել է Դավիդ Ավագյանը:

«Սիրունը». Սարո Թովմասյան

Սարո Թովմասյանի նոր երգի երաժշտության հեղինակը հենց նա է, իսկ բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակը նկարահանել է Կարեն Ամյանը:

«Գտնիմ յարիս». Hayat project

Խմբի նոր երգը ավելի եթերային է, հանգիստ: Սիրո մասին երգի հեղինակը պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է:

«Վերջ տուր». Արաբո Իսպիրյան

Երկար դադարից հետո Արաբո Իսպիրյանի թողարկած նոր երգի հեղինակը Արման Անտոնյանն է, տեսահոլովակի հեղինակը Վահե Հարությունյանը: Տեսահոլովակում խաղում է դերասանուհի Ադրինե Ատշեմյանը:

«Կարամ գնամ». Հովիկ Արշակյան

«Աման Աման». Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան

Երգը հեղինակել են Վարդան Գալստյանն ու Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակում նկարահանվել են դերասանուհիներ Լիա Զախարյանն ու Ռոզա Դավթյանը:

«Սրտիս անունը». Հարութ Բալյան

Հարութ Բալյանի նոր երգի հեղինակներն են Հայկ Գևորգյանն ու Գայանե Ավետիսյանը:

«Marry Me». Սարգիս Ավետիսյան

«Ամուսնացիր ինձ հետ» երգի տեսահոլովակում, որը 2 օրում ավելի քան 75 հազար դիտում ունի, նկարահանվել է դերասանուհի Ադրինե Գալստյանը:

«Հազար կյանք». Սուրեն Ավոյան

Երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, իսկ բառերի հեղինակը երգիչ և երգահան Գրիգոր Կյոկչյանը:

«Ես քո սիրուց հարբած եմ». Տիգրան Կարապետյան

Երիտասարդ երգչի հեղինակային երգը 2 օրում YouTube հարթակում դիտվել է ավելի քան 80 հազար անգամ:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս