Armenian text to speach

Նոյեմբերի 29-ին Հայաստանում կկայանա «Երկիր Հայրական» վոկալ-պոեմի թատերականացված բեմադրության պրեմիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 21:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Փոքր համերգասրահում տեղի կունենա ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Երկիր Հայրական» էպիկական վոկալ-պոեմի առաջին թատերականացված բեմադրության պրեմիերան Հայաստանում։

Նախագիծն իրականացվում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, «ԱՍՔ» կրթամշակութային կենտրոնի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համագործակցությամբ։

Ստեղծագործությունը գրված է 1950 թվականին՝ հիմնված Ավետիք Իսահակյանի տարբեր տարիների 11 բանաստեղծությունների վրա։ Բասի, տենորի և դաշնամուրի համար նախատեսված այս երկն առաջին անգամ ներկայացվում է որպես ամբողջական երաժշտադրամատիկական և բեմական ստեղծագործություն։

Բանաստեղծությունները, միավորվելով միասնական գաղափարական և դրամատուրգիական կառույցում, ստեղծում են հայրենիքի, պատմական հիշողության, նախնիների ժառանգության, ինչպես նաև անցյալի ու ապագայի շուրջ ծավալվող խորհրդածությունների միասնական էպիկական պատում։

Նախագծի հեղինակը, գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորը Արսեն Ղազարյանն է (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «ԱՍՔ» կրթամշակութային կենտրոնի ղեկավար). կատարողներ՝ Հայկ Տիգրանյան (բաս), Հովհաննես Անդրեասյան (տենոր), Լուսյա Շահնազարյան (դաշնամուր)։

Միջոցառումը նպատակ ունի դասական երաժշտության միջոցով նորովի հանրահռչակել Ավետիք Իսահակյանի պոեզիան՝ բացահայտելով դրա գեղարվեստական ու համամարդկային արժեքը




Մամուլի Տեսություն

Լրահոս