ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը հայտնում է, որ Միջխորհրդարանական վեհաժողովի անցկացման վայրը փոխվել է:
Համացանցում արված նրա գրառման համաձայն, «Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը պետք է կայանար Բաքվում: Բայց, քանի որ, Ադրբեջանը նախապայմաններ էր առաջ քաշել, թե ովքեր իրենց «սեւ» ցուցակում են, չպետք է մասնակցեն, Միջխորհրդարանական միությունն իր նախորդ որոշումը չեղյալ է հայտարարել և Վեհաժողովի անցկացումը տեղափոխել է Ժնեւ»: