Ադրբեջանը Սոսո Պավլիաշվիլիին հանել է «սև ցուցակից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն իր «սև ցուցակից» հանել է ռուս երգիչներ Սոսո Պավլիաշվիլիին և Թիմուր Թեմիրովին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևի հայտարարությանը:

2013թ. Բաքուն հրապարակել է օտարերկրյա քաղաքացիների «սև ցուցակը», ովքեր առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: Ցուցակը պարբերաբար թարմացվում է:Ցուցակում հայտնվածներն իրավունք չունեն մուտք գործել Ադրբեջան:

Գաջիևի խոսքով՝ ռուս երգիչները նամակ են հղել Ադրբեջանի ԱԳՆ՝ ցանկություն հայտնելով համերգներ տալ Բաքվում:

«Նրանց դիմումը դիտարկվել է, և որոշում է ընդունվել նրանց անունները «սև ցուցակից» հանելու մասին»,-ասել է Գաջիևը:




Լրահոս