Վրացի լրագրողի անունը հանվել է Բաքվի «սև ցուցակից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակից» բացառել է վրացական «TV Իմեդի» հեռուստաալիքի թղթակից, Վրաստանի քաղաքացի Գուրամի Ռոգավի անունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

Գաջիևի խոսքով՝ լրագրողը նամակ է հղել Ադրբեջանի ԱԳՆ, որում խնդրել է բացառել իր անունը «սև ցուցակից»: Նա հայտարարել է, որ այցելել է Արցախ՝ «չիմանալով հետևանքների մասին»: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշում է կայացրել:




Լրահոս