ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ուրբաթ օրը՝ փետրվարի 22-ին, փակ հանդիպում են նախատեսում ունենալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգրյանի հետ:
Բանն այն է, որ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է լինելու նաև ՀԾԿՀ և ՄՊՀ նոր նախագահների ընտրության հարցը:
Ինչպես մեզ տեղեկացրին՝ հանձնաժողովները որպես թեկնածուներ այդ պաշտոններում առաջադրել են գործող նախագահներին՝ ՀԾԿՀ-ն Գարեգին Բաղրամյանին, իսկ ՄՊՀ-ն՝ Գեղամ Գևորգյանին:
Ուրբաթ օրը ՔՊ-ականները պետք է փակ հանդիպում ունենան նրանց հետ ու ըստ այդմ որոշում կայացնեն՝ հաստատու՞մ են նրանց թեկնածությունները, թե ոչ:
Մերժելու դեպքում հանձնաժողովները նախագահների նոր թեկնածուներ պետք է առաջադրեն։
Քրիստինա Մուշեղյան