Քանդակագործ Արա Շիրազն այս գիշեր ՝ մարտի 18-ին մահացել է: Այս մասին տեղեկացանք «Նաիրի» բժշկական կենտրոնից:
Քանդակագործը շատ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էր գտնվում: Նրան հիվանդանոց էին տեղափոխել փետրվարի 24-ին:
Քանդակագործի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ինսուլտ:
Հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ Արա Շիրազը բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին էր. ծնվել է 1941 թվականին ՝ Երևանում: