ՖՈՏՈ. «Բարի օր». Ֆիլմ՝ ճիշտ ապրելու, առանց նախապայմանների սիրո և փոխադարձ հարգանքի մասին. ֆիլմի կարմիր գորգի արարողությունն ու հայտնի հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատակերգական ժանրի կոմերցիոն ֆիլմ, որը, թվում է թե, նախատեսված է միմիայն ժամանցի համար, սակայն պատմում է ճիշտ ապրելու, առանց նախապայմանների սիրո և փոխադարձ հարգանքի մասին:

Կինոթատրոն, լռություն, ֆիլմի սկիզբ: 1993 թվական. պատանի Հենդոն տեսնում է հայրիկին՝ այլ կնոջ հետ:

Փոքր զրույցից հետո հոր խոսքերը հիմնովին փոխում են պատանու մտածելակերպն ու 30 տարի անց պատճառ դառնում ներընտանեկան խնդիրների:

Հենց այս ընթացքում էլ հերոսի կյանքում սկսվում է մի նոր՝ «չավարտվող» փուլ: Նա տարիներ շարունակ արթնանում է 2023 թվականի հոկտեմբերի 14-ին և մասնակցում կնոջ եղբոր հարսանիքին: Կրկնվող օրերի շղթայում Հենդոն ավելի շատ սխալներ է սկսում անել՝ սկզբում հաճույք ստանում, ապա հիասթափվում իր արարքներից, սովորում է, անդադար կարդում, կրթվում և վերաիմաստավորում կյանքը:

Ասուլիսի ընթացքում ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը, խոսելով հերոսի անցած ճանապարհի և իր կյանքը վերաիմաստավորելու մասին, ասաց. «Կարծում եմ վերաիմաստավորելն ու արժեքավորելը մեր հանրության շրջանում հիմա շատ ակտուալ է»:

Ֆիլմը պատմում է հասարակությունում առկա մի շարք կարծրատիպերի, վարքի սխալ կանոնների մասին, որոնք միայն վատթարացնում են մեր կյանքը, ավելացնում լարվածությունն ու դուրս մղում սերը:

Հիմքում Մհեր Մխիթարյանի՝ «տաքսիստ Հենդոյի» կերպարն է: Խաղում են Ռոզի Ավետիսովան, Եվա Խաչատրյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Արկադի Դումիկյանը, Արմեն Պետրոսյանը և այլոք:

Ֆիլմը, հակառակ իր կոմերցիոն բնույթին, սովորեցնում է լինել ազնիվ, ապրել ճիշտ ու շատ սիրել մեզ շրջապատողներին: Ստեղծագործական թիմը ցանկանում է այն դուրս բերել ՀՀ սահմաններից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ArmLur.am-ը, պրեմիերայից առաջ կայացել էր լրագրողների համար նախատեսված փակ դիտում, ապա մամուլի ասուլիս, որին հաջորդեց կարմիր գորգի արարողությունը:

Ստորև ներկայացնում ենք Կարմիր գորգի լավագույն կադրերն ու հայտնի հյուրերին.

Հուրի Բաղդասարյան




Լրահոս