Google Maps-ի պատճառով զբոսաշրջիկները հայտնվել են անապատում և ստիպված եղել մեկ շաբաթ քայլել․ միջադեպի առթիվ հետաքննությունը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանացի զբոսաշրջիկները, վստահելով Google Maps-ին, կորել են Ավստրալիայի անապատում։

Ինչպես պատմել են Ֆիլիպ Մայերը և Մարսել Շենեն, Google Maps-ի քարտեզը նրանց տարել է անմարդաբնակ մի վայր, որտեղ ավտոմեքենան խրվել է ցեխի մեջ: Բջջային կապի բացակայության և ջրի ու սննդի պաշարների սահմանափակ լինելու պատճառով զբոսաշրջիկները ստիպված են եղել թողնել ավտոմեքենան և ավելի քան մեկ շաբաթ ոտքով քայլել՝ մարդկանց հասնելու համար, գրում է NDTV-ն:

«Ես ինձ ֆիլմում էի զգում՝ վատ ֆիլմում, սակայն լավ վերջաբան ունեցող», – նշել է Մայերը:

Ընկերներն անգամ փորձել են փոքր խրճիթ պատրաստել, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել: Զբոսաշրջիկներին ճանապարհին տարբեր վտանգներ են սպասել․ ճանապարհին հանդիպել են կոկորդիլոսի:

Google ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունն ուրախ է, որ գերմանացի զբոսաշրջիկներն անվտանգ վայրում են և հիշեցրել, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում է:




Լրահոս