ԱՄՆ-ն ռազմական ինքնաթիռներով առաջին օգնություն է տանում Գազա․ դեղորայք և ջուր ներառված չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռն իրականացրել է մարդասիրական օգնության առաջին առաքումը Գազայի հատված։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ ավելի քան 35 հազար բաժին սնունդ առաքվել է օդային ճանապարհով։ Ինքնաթիռում ջուր և դեղորայք չի եղել։ Ընդհանուր առմամբ բաց է թողնվել 66 բեռ՝ 22-ական յուրաքանչյուր ինքնաթիռից։

Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է այս տեղեկությունը։ Նրա տաղորդմամբ՝ Հորդանանի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը «համատեղ օդային գործողություն են անցկացրել՝ մարդասիրական օգնություն հասցնելու Գազայի հատված՝ շարունակվող հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»։ Հրամանատարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը «պլանավորում է հնարավոր հետագա գործողություններ՝ օդային օգնություն տրամադրելու համար»։




Լրահոս