
Այսօր հայտնի «Բանդայի» գործով դատական նիստից հետո ամբաստանյալ պարագլուխ ճանաչված Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնի Սուրիկի Լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը հայտնեց, որ իր որդին 11 կգ-ով նիհարել է:
«Նախկինի նման ուտելիքը նորմալ ուղարկում ենք, բայց չեմ հասկանում ` ի՞նչ է կատարվում որդուս հետ: Արտյուշան նիհարում ու նիհարում է»,- ասաց Հակոբյանը:
Վերջինս իր ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակի համար ուղղակիորեն մեղադրեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
«Որդուս տեսա, կրակը լցվեց գլխիս: Ի՞նչ անեմ ` չգիտեմ: Մարդասպանություն անեմ, տարիքս չի ներում»,- իր խոսքը եզրափակեց ամբաստանյալի հայրը:
Տաթև Հարույթունյան