ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր զարգացումներ Ալիկ Սարգսյանի գործով. ինչ կհայտարարի ՀՔԾ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով չի բացառվում, որ առաջիկայում Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գործով նախաքննության ավարտ հայտարարի:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս դիմել է Հատուկ քննչական ծառայություն եւ այդ կառույցի հետ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել եւ որոշել, թե ինչ է լինելու իր դեմ հարուցված քրեական գործի ճակատագիրը: Ասել է թե՝ առաջիկայում պարզ կլինի՝ Ալիկ Սարգսյանի մասով ինչ քայլերի կգնա Հատուկ քննչական ծառայությունը:

Նշենք, որ 2020 թվականի փետրվարի 17-ին գրել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»: Բանն այն է, որ ՀՔԾ-ն Ալիկ Սարգսյանին հրավիրել է եւ առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը:

Սակայն Ալիկ Սարգսյանը հրաժարվել է առաջարկից եւ հիմնավորել՝ իր նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո մի օր հարցաքննության չի հրավիրվել, որպեսզի հասկանալի լինի, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, ինչ է հայտնել քննիչներին, եւ դրանց մեջ կա արդյոք ճշմարտության հատիկ, թե ոչ:

Ինչեւէ, մեզ իրավապահ մարմիններից հասած լուրերի համաձայն, չի բացառվում, որ Ալիկ Սարգսյանի մասով նախաքնական մարմինը նախաքննության ավարտ հայտարարի եւ գործը ուղարկի դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս