ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջպետական սկանդալ․ Ֆիզկուլտինստիտուտի ուսանողներն ահազանգում են՝ մեկ տարի է դահլիճը փակ է․ ուր է անհետացել Ճապոնիայի տրամադրած 91 հազար դոլարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները ահազանգում են, որ ինստիտուտի դահլիճներից մեկը արդեն 1 տարուց ավել է փակ է եւ չի բացվում, որպեսզի իրենք մարզումներն իրականացնեն:

2022 թվականի մարտի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի և ինստիտուտի ռեկտորի միջև ստորագրվել է պայմանագիր: Արդյունքում, Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար հատկացրել է շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ։

Եվ ահա շինաշխատանքներն ավարտվել են 2023թ. մարտի վերջին, շինարարական աշխատանքներն իրականացվել են նախագծին ոչ համապատասխան, էական փոփոխություններով, կատարված փոփոխությունների մասին տեղեկատվությունը Ճապոնիայի դեսպանատանը ներկայացվել է միայն աշխատանքներն ավարտվելուց հետո։ Էական փոփոխություններով կատարված աշխատանքների գնահատումն այս պահին գտնվում է դեսպանատան ուսումնասիրության փուլում։ Դեսպանատան աշխատակիցները եկել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, որպեսզի գնահատեն կատարված աշխատանքները, եւ հասկանան արդյոք հատկացված գումարը նպատակային է ծախսվել է, ու հանձնեն դահլիճը ուսանողներին՝ պարապունքներ իրականացնելու համար, սակայն դեսպանատունը հրաժարվել է ընդունել դահլիճը եւ վերանորոգումը համարել է ոչ պատշաճ իրականացված. դահլիճը 1 տարի է փակ է։ ArmLur.am-ի նկարահանող խումբը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտուտում էր: Զրուցել ենք ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանի հետ, նա ներկայացրել է մանրամասները:

Դատելով իրավիճակից՝ դեպքին պետք է ընթացք տան ՀՀ իրավապահ մարմինները՝ ի դեմս գլխավոր դատախազության, քանի որ կասկածներ կան, որ գումարներ են յուրացվել եւ ըստ նպատակի չեն ծառայել։

ArmLur.am-ի հետ զրույցում  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը ևս արձագանքել է իրավիճակին. «Տիգրան Սիմոնյանի ասածը ես անբարոյականություն եմ համարում, դեսպանատան անունից միայն դեսպանատունը կարող է խոսել, ասում են՝ դեսպանատունը դեռ ստուգումներ չի արել, եթե չի արել, իրենք ո՞նց են գնահատական տալիս: Դրամաշնորհային ծրագրում տեխզննող կազմակերպություն կա, արդյո՞ք այդ կազմակերպությունը եզրակացություն տվել է, եթե չի տվել, իրենց ի՞նչ հիմքով են բարձրաձայնում այս ամենը։ Ամենը սուտ է ու զրպարտություն: Այո, շատ խնդիրներ կան ու ես տեղյակ եմ դրանցից, այդ խնդիրները շտկման փուլում էին: Հաշվի առնելով, որ 2023թ-ից իմ լիազորությունները կասեցված է եղել, իմ մեղքի բաժինը կամ չկա կամ էլ եթե կա, չի համապատասխանում իրեն: Իմ տեղեկություններով՝ խնդիրները կապված չեն ո՛չ որակի, ո՛չ ֆինանսի հետ: Խնդիրն այն է, որ ժամանակին նախագծի նախահաշվարկից շեղում է եղել ու ժամանակին չի տեղեկացվել Ճապոնիայի դեսպանին: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը եղել է արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Նուշիկյան Անժելան և միջազգային բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը, իրենց ոչ կոմպետենտության արդյունքում ունեցել ենք այս խնդիրները։ Իմ տեղեկություններով՝ նրանց ոչ կոմպետենտության պատճառով նախագծա-նախահաշվարկային ինչ-որ շեղումներ են եղել, իսկ նրանք ժամանակին չեն զեկուցել Ճապոնիայի դեսպանատանը, սա է եղել հիմնական սխալը: Բացի սա՝ Արմինե Սարգսյանի ոչ կոմպետենտության պատճառով ԲՈՒՀ-ը նաև կրել է շատ վնասներ, քանի որ Ճապոնիայի դեսպանատունը թույլտվություն տվել էր, որ մեր դոլարային հաշվին նստած գումարը կարողանայինք դրամի վերածել, բայց Արմինե Սարգսյանն ասել է, որ դեսպանատունը թույլ չի տալիս: Դոլարի կուրսի կտրուկ անկումը, եթե չեմ սխալվում, մի քանի միլլիոն դրամի վնաս է տվել ԲՈՒՀ-ին: Ըստ պայմանագրի՝ եթե ինչ-որ խնդիրներ են առաջանում, դրանք ԲՈՒՀ-ը պետք է իր միջոցներով լուծի»,-ասաց նա:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս