ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ նպատակով են փորձում փոխել Սահմանադրությունը․ ինչ կետեր են հանվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական նոր հայեցակարգով ներկայիս իշխանությունները նախատեսում են փոխել գերբը, զինանշանը, օրհներգը, բացառելու են հռչակագրի  և Հայոց Ցեղասպանություն մասին եզրույթները։

«Ես չեմ կարծում, թե երկրի սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն: Բայց պիտի նաև ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»,- 2020 թվականի հունիսի 15-ի Կառավարություն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում ասել է Փաշինյանը։

«Գիտեք, երբ ես, նաև վարչապետի կարգավիճակով, շատ պրոբլեմների մեջ խորամուխ եմ լինում, անխուսափելիորեն արձանագրում եմ մի իրողություն, որ մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի միջև»:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս շղթան կտրելու, այսինքն՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ բերել էին դեռ հեռավոր 2020 թվականին, սակայն դրա մասին ակնարկներ արվում էին նաև հեղափոխությունից հետո իշխանության գալուն պես։

Այս անգամ, սակայն, Փաշինյանը մի նոր հայտնություն արեց՝ նշելով, որ իրենց Սահմանադրական փոփոխություններ պետք չեն, այլ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Սահմանադրական բարեփոխումների այս հայեցակարգի ընդումանը խանգարեցին մի շարք հանգամանքներ, սկսած 2020 թվականի տարբեր ժամանակահատվածներում ռազմական գործողությունները և սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմը։

Հայաստանի շուրջ ստեղծված հետպատերազմյան իրավիճակը նպատակահարմար չդարձավ սահմանադրական փոփոխությունների իրականացման համար։ Հայեցակարգը նույն թափով մեկնարկեց 2023 թվականի վերջից։

Այս հայտարարությունից հետո հրապարակվեց Սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգը, որը, ըստ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի գնահատականի, ոչինչ չասող մի փաստաթուղթ է։

Նախկինում իշխանության կատարած մի քանի փորձեր ՀՀ մայր օրենքի փոփոխման վերաբերյալ, ինչպես արդեն նշեցինք, անհաջողության էին մատնվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ընթացքում նշեց, որ նպատակահարմար չի համարում այժմ գնալ խորհրդարանական ընտրությունների։ Նա փորձում է փոխել Սահմանադրությունը, որովհետև կարծում է, թե Հռչակագիր եզրույթը խոչընդոտում է մեր անկախությանը։ Փաշինյանը պնդում է, որ Սահմանադրությունը անհրաժեշտ է փոփոխել, քանի որ փոխվել է տարածաշրջանը և Սահմանադրությունը պետք է  համապատասխանեցվի նոր աշխարհաքաղաքական իրավիճակին։ Կան հստակ կետեր, որոնք, ըստ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի, կանխատեսվում է փոփոխել։

Ստացվում է, որ նոր Սահմանադրությունը դառնալու է սպառնալիք մեր ինքնության և գոյության համար։

Այսինքն՝ բոլոր այն դրույթները, որոնց իրականացման համար Սահմանադրությունը պարտականություն է դրել հանրային իշխանությունների նկատմամբ, դրանք բոլորը վերանում են, եթե Նիկոլ Փաշինյանը անցկացնի այդ նոր մայր օրենքը։ Այդ պարագայում փակված է լինելու նաև Արցախի հարցը։

Փաշինյանի ասուլիսում ցուցաբերած հուսահատությունից էլ հասկանում ենք, որ նրա ո՛չ իշխանությունը 3-րդ անգամ կըտրվի, ո՛չ էլ հույս ունի, որ նրանց փոփոխած Սահմանադրությունը կընդունվի։ Նրանց հանդեպ անվստահության մակարդակը կտրուկ բարձրացել է, նրանց փառքի ռեյտինգը ընկել։ Այլ կերպ ասած սահմանադրական նոր բարեփոխումները կարող են ևս մեկ ոսկոր դառնալ իշխանության կոկորդին, ինչպես Արարատը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Էմմա Միքայելյան




Լրահոս