Ով է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նոր ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կառավարության որոշմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվեց Եղիազար Վարդանյանը։
Հիշեցնենք, որ գրեթե երեք ամիս է Կոմիտեն ղեկավար չուներ։ Կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանը երկար տարիներ քաղաքաշինության ոլորտը ներկայացնելուց հետո պաշտոնանկ արվեց տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի կողմից մարզերի դպրոցներում ակնհայտ կոռուպցիոն սխեմաներ բացահայտելուց հետո։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ով է Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը։ Այսպիսով՝ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորն էր։ Վարդանյանը հանդիսանում է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Նա ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերի 17-ից։

Էմմա Միքայելյան




Լրահոս