ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարսելում մարտի 15-ին կբացվի Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Մի շարք բանկերի հետ կնքել եմ ավանդային պայմանագրեր: Արդյոք պետությունը, բանկը կամ այլ կազմակերպություն երաշխավորո՞ւմ է դրանք:

Հրանտ Մարտիրոսյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, Ձեր ավանդները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ընդ որում՝ երեշխավորված է թե՛ ավանդի մայր գումարը, թե՛ դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսը։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով երաշխավորված ավանդի (մայր գումար եւ հաշվարկված տոկոս) չափերն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը միլիոն հայկական դրամ է,

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժույթային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է:

Եթե ավանդատուն ունի ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաճախորդն իրավունք ունի իր հաշվում առկա դրամական միջոցները տնօրինել իր հայեցողությամբ՝ բանկին հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու կարգադրություն տալով:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ.  Խնդրում եմ ասել՝ ինչպես է հաշվարկվում աշխատանքային ստաժը: Ուզում եմ ծանոթանալ հաշվարկման կարգին:

Ամալյա Մխոյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայասատանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածները: Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետեւ գումարվում, ընդ որում՝ յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի: Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչեւ 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար՝ անհրաժեշտ առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է նաեւ ծնողներից մեկի` հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը, կամ խնամակալ ճանաչված անձի առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի:

 




Լրահոս