ՔՊ պատգամավորը դժգոհ է ոստիկանության աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը սոցացնցի իր էջում գրում է. «Բարի երեկո ընկերներ, ամբողջ օրը ՆԳՆ հարգելի գործընկերներից սպասել եմ պաշտոնական պատշաճ տրամաբանական պարզաբանում, թե «Մարտական Եղայրություն» միաբանություն ՀԿ-ի հետ գործողությունները ինչով են պայմանավորված, սակայն ավաղ:
Որևէ կերպ հասկանալի չէ տեղի ունեցածի տրամաբանությունը և նպատակը, առավելևս, երբ խոսքը գնում է, ոչ թե անհատ քաղաքացիների այլ հասարակական կազմակերպության մասին, նման գործելաոճը որոշակի հանրային լարվածություն է մտցնում, առավել ևս երբ չկա հստակ հանրային պարզաբանում: Կարծում եմ, կարիք չկա իրավիճակը ավելի լարել, որևէ բան չի խանգարում, որ հասարակական կազմակերպությունը իրագործի իր կանոնադրական նպատակներից բխող գործունեությունը, ոստիկանության գործընկերերի աչալուրջ հսկողությամբ:
Միաժամանակ ռազմամարզությամբ զբաղվող կամ հարող կազմակերպությունները պետք է հստակ գիտակցեն, որ հին ջոկատային տրամաբանությունից, դուրս գալու ուղղությամբ երկարատև աշխատանք է տարվում։ Ցանկացած գործողություն, առավելևս, երբ խոսքը գնում է գաղափարական միավորումների մասին, որոնց անդամները տիրապետում են զենքին, չի կարող լինել սպոնտան, էմոցիաներից դրդված և էմոցիաների վրա խաղալով, ոչ կոմպրոմիսային ոճով, այլ պետք է լինի հստակ կազմակերպված, կանոնակարգված, պետության վերահսկողության ներքո:

Հետևաբար միանշանակ է, որ մեզ պետք է համապատասխան օրենսդրություն, որը կկարգավորի ռազմամարզությամբ զբաղվող, հասարակաություն-պետություն միջանկյալ օղակ համդիսացող և պետության հետ փոխհամագործակցող կազմակերպություններ:
Եղեք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն 💪🏻✌🏻🇦🇲
Շնորհակալություն ուշադրության համար»:




Լրահոս