ՖՈՏՈ. «Ինկած բերդի իշխանուհին»՝ «Լավագույն ներկայացում». ովքեր են հաղթել «Արտավազդ 2024» մրցանակաբաշխության ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թատրոնի միջազգային օրվա առթիվ երեկ՝ մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է թատերական ոլորտի «Արտավազդ» 23-րդ մրցանակաբաշխությունը: Այն նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

«Լավագույն ռեժիսուրա» մրցանակին արժանացել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնից Լյուդվիգ Հարությունյանի «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացումը, որը ճանաչվել է նաև «Լավագույն ներկայացում»:

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթել է Տիգրան Գաբոյանը՝ «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման մեջ Քեսունի Վասիլ Իշխանին մարմնավորելու համար, «Լավագույն կին դերակատար» անվանակարգում հաղթել է Արաքսյա Մելիքսեթյանը՝ «Շղթա» բեմադրության հերոսուհուն՝ Աննա Մարկոսյանին մարմնավորելու համար:

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Վարդան Կուզիանոսյանը՝ «Գիշատիչների խնջույքը» ներկայացման շրջանակում Կաուբախի կերպարը մարմնավորելու համար, իսկ «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» է ճանաչվել Նառա Սանթոյանը՝ «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման հերոսուհի Սաբեթին մարմնավորելու համար:

Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին.

«Լավագույն սցենոգրաֆիա» – Կարեն Գրիգորյան, «Փոքրիկ ողբերգություններ»

«Լավագույն զգեստների նկարիչ» – Մերի Սարգսյան, «Փոքրիկ ողբերգություններ»

«Լավագույն լուսային նկարիչ» – Հակոբ Պողոսյան, «Ինկած բերդի իշխանուհին»

«Լավագույն երաժշտության հեղինակ» – Վաչե Շարաֆյան, «Կոլոմբինա»

«Լավագույն պիես» – «Պատերազմի ցեցը», Արմինե Բոյաջյան և Նարեկ Մանուչարյան

«Լավագույն թատերախոսկան» – «Գերագույն երկրպագուն», Սուսաննա Բրիկյան

«Լավագույն երիտասարդ դերասան» – Անդրանիկ Միքայելյան

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» – Անուշ Զանգիզորյան

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» – Ժորա Մարտիրոսյան, «B 1427»

«Լավագույն մանկական ներկայացում» – «Փայլոու»

«Լավագույն երիտասարդական ներկայացում» – «Տունը սահմանին», Արտուշ Միքայելյան

«Լավագույն պլաստիկական ներկայացում» – «Սիրո պատմություն Նյու Յորքում», Արտյում Գևորգյան

«Լավագույն կամերային ներկայացում» – «Գիշատիչների խնջույքը», Աշոտ Հակոբյան

Հուրի Բաղդասարյան




Լրահոս