Հրդեհ՝ Հայթաղ գյուղում. այրվել է անասնագոմի տանիքից 50 քմ հատված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ին` ժամը 18։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի Սայաթ-Նովա փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակա անասնագոմի տանիքում (մոտ 70 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:34-ին, մարվել՝ 19:03-ին: Այրվել է անասնագոմի տանիքից 50 քմ հատված:




Լրահոս