Armenian text to speach

Պուտինը պատրաստ է բանակցել Եվրոպայի հետ՝ Ուկրաինայի կարգավորման հարցով․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ցանկանում է խաղաղություն, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կարգավորման շուրջ բանակցությունների և շփումների, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՀԻշեցնենք՝ Պուտինը նոյեմբերի 19-ին Շենժենում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Մոսկվան պետք է հասկանա, թե Եվրոպան ինչ առաջարկներով է պատրաստ գալ բանակցությունների։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով եվրոպական կողմին հրավիրել է Մոսկվա՝ լսելու կարգավորման վերաբերյալ նրա դիրքորոշումը։

Դրանից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր քննարկումների պատրաստակամության մասին, սակայն պայմաններ էր առաջադրել բանակցությունների վայրի վերաբերյալ՝ առաջարկելով չեզոք հարթակ։




Մամուլի Տեսություն

Լրահոս