Սողանքի գոտում ապրողները քնում են ահը սրտներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջևանին հարակից Գետահովիտ գյուղում սողանքի ակտիվ գոտի կա: Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ հողի սողանքից 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային է շուրջ 90 առանձնատուն: Դրանցից 10-15-ն առավել վտանգավոր գոտում է գտնվում: Գյուղապետի խոսքերով՝ տարբեր տարիներին, սկսած 1995թ-ից,  պետական բյուջեից փոխհատուցում է տրվել սողանքից վթարային դարձած 7 տան համար: Վերջին անգամ նման աջակցություն ցուցաբերվել է 2 տարի առաջ, հատկացված  գումարի չափը կազմել է 5 միլիոն դրամ: Արթուր Ղազարյանն ասաց, որ փոխհատուցման գումարները հատկացնելիս հաշվի են առնվում սողանքից տուժած տան չափերը, դրանում օգտագործված շինանյութը և այլն: Մինչ պետական բյուջեից ֆինանսական աջակցությունն ուշանում է, սողանքի գոտում ապրող գետահովիտցիները գիշերները քնում են ահը սրտներում՝ վախենալով,  որ ամեն պահի կարող է դժբախտություն պատահել:

Ոսկան Սարգսյան




Լրահոս