Armenian text to speach

ՌԴ-ն ՆԱՏՕ-ին առաջարկել է վերադառնալ 1997 թվականի սահմաններին և դադարեցնել ընդլայնումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ՆԱՏՕ-ին առաջարկել է հրաժարվել հետագա ընդլայնումից և վերադառնալ եվրոպական անվտանգության այնպիսի համակարգի, որը գործել է մինչև 1997 թվականը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում ռուսական կողմի ներկայացրած փաստաթղթին։

Պարբերականի տվյալներով՝ փաստաթղթի իսկությունը հաստատել են երկու աղբյուր։ Դրանում Մոսկվան առաջարկում է ՆԱՏՕ-ին դադարեցնել ռազմական ակտիվությունը Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Առաջարկների համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է դուրս բերի իր զորքերն ու ռազմական ենթակառուցվածքները արևելյան թևից, այդ թվում՝ Լեհաստանից և Բալթյան երկրներից՝ փաստացի վերադառնալով 1997 թվականի ռազմական դասավորությանը։

Փաստաթուղթը նախատեսում է նաև դադարեցնել Ուկրաինային արևմտյան սպառազինությունների մատակարարումները, ինչպես նաև Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից իրենց միջուկային երաշխիքները եվրոպական այլ պետությունների վրա տարածելուց հրաժարվելը։

NYT-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 10-ով թվագրված փաստաթուղթը մեծ մասամբ կրկնում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի՝ 2021 թվականի դեկտեմբերին ներկայացրած առաջարկները։

Պարբերականն ընդգծում է, որ խոսքը Մոսկվայի ոչ պաշտոնական բանակցային դիրքորոշման մասին է։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն արդեն հայտարարել է, որ նման պայմանների ընդունումը սպառնալիք կստեղծի իր երկրի անվտանգության համար:

 




Մամուլի Տեսություն

Լրահոս