Թբիլիսիից Բաթումի՝ 3,5 ժամում․ բացվել է Զեստափոնի շրջանցիկ ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացվել է 9 կմ երկարությամբ Զեստափոնի շրջանցիկ ճանապարհը, որը հնարավորություն է տալիս Թբիլիսիից Բաթումի հասնել 3,5 ժամում։

Այս մասին բացման արարողության ժամանակ հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։

«Ցանկանում եմ շնորհավորել շրջանցիկ ճանապարհի բացման կապակցությամբ, սա «դարի նախագիծ» կոչվող մեծ նախագծի՝ Ռիկոտիի մայրուղու կառուցման շատ կարևոր մասն է»,- ասել է նա։

Ռիկոտիի լեռնանցքով անցնող ճանապարհն առանցքային է: Այն միացնում է Արևելյան և Արևմտյան Վրաստանը և հանդիսանում է Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու մի մասը։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Արևելք-Արևմուտք մայրուղին Վրաստանի տարածքով անցնող անդրեվրոպական ցանցի «Միջին միջանցքի» անբաժանելի մասն է։




Լրահոս