Ահազանգ․ բնակիչները քաղաքապետարանից պահանջում են ծառերի «փչում» իրականացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ ապրիլի 25-ին ArmLur.am-ը գրել էր, որ ծարերի թունաքիմիկատների սրսկման աշխատանքները սկսվում են, որը իրականացվելու էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից։

Չնայած այս հանգամանքին դժգոհությունները չեն պակասել, հատկապես՝ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի բնակիչների կողմից։

Բնակիչները բողոքում են, որ շենքերի բակերում տնկված ծառերը չեն սրսկվել թունաքիմիկատներով և ծառերի վրայի միջատները, մոծակները ու այլ վնասատուներ լցվում են բնակարան և պատշգամբ և պահանջում են քաղաքապետարանից այս խնդրին լուծում տալ։

Այս հարցով ArmLur.am-ը կապ հաստատեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ՝ հասկանալու համար, թե այս խնդրին ի՞նչ լուծում է տրվելու։

Մեզ հետ զրույցում Բեգոյանը հորդորեց հետևել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջին և ասաց․

«Մեր էջին հետևեք, մեր էջում հայտարարությունը եղել է։ Երեկվանից սկսվել է սրսկման աշխատանքները Կենտրոն վարչական շրջանում, գիշերվանից մինչև լուսադեմ սրսկումներ են կատարվել կոնկրետ։ Ֆեյսբուքյան էջը կարող եք նայել, մանրամասն կարող եք նայել կոնկրետ որ փողոցներում են այս գիշեր կատարվել սրսկումներ։ Սրսկման աշխատանքները մեկնարկել են երեկ կամ երեկ չէ առաջին օրը ինչքան հիշում եմ»։

Ինչը վերաբերում է ծառերի վրայի վնասատուներին՝ Բեգոյանն ասաց․

«Ինչ վերաբերում է այդ կաղնիների բլոճներին, դրանք, որպես կանոն, նման բլոճներ չեն լինում, դրանք թեղիներն են։ Թեղիներն էլ ես ասել եմ, որ մենք ի վիճակի չենք պայքարելու դրանց դեմ, դրանք կենսունակությունը կորցրած ծառեր են։ Դրանք հետզհետե քիչ-քիչ պետք է փոխարինվեն, բայց ամեն դեպքում մենք կատարում ենք սրսկման աշխատանքներ, ինչքանով, որ օգնում է՝ օգնում է։ Դա կրում է ժամանակավոր բնույթ»,- ասաց Բեգոյանը։

Բեգոյանը նաև նշեց, որ ենթադրում է, որ բնակիչների նշած ծառերը կաղնիներ են, կոնկրետ ասել չի կարող, սակայն նշեց, որ միգուցե հիվանդ կաղնիներ են և վնասատուները, որոնք լցվում են բնակիչների բնակարաններ՝ թեղիներից են։

Այնուամենայնիվ բնակիչների, քաղաքացիների կողմից բողոքները չեն դադարում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս