Հայկ Մարությանը պաշտոնական դիրքորշում չի հայտնել Սրբազան հոր գլխավորած երթի մասին․ Աբգարյանը մանրամասներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատ Սրբազան Գալստանյանի գլխավորած երթը, որը քայլեթով Կիրանցից պետք է գար Երևան, վաղն արդեն լինելու է մայրաքաղաքում։

Այս առթիվ շատ քաղաքական և հասարակակն գործիչները հայտնել են իրենց դիրքորոշումը, աջակցությունն ու առաջարկները։

ArmLur.am-ը կապ է հաստատել Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք մասնակցելու են վաղվա ակցիային և ինչ դիրքորոշում ունեն այս մասին։

Մեզ հետ զրույցում Աբգարյանն  ասաց, որ Երևանի ավագանու խմբակցությունն այս պահի դրությամբ երկու տարբեր քաղաքական ուժերից է բաղկացած, «Ազգային առաջընթացը»՝ ի դեմս Հայկ  Գրիգորյանի, իրենց մոտեցումը գրել էին գործողությունների հետ կապված, իսկ Հայկ Մարությանի կուսակցությունը՝ «Նոր ուժը», դեռ պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել, թեպետ կուսակցության համագումարի ժամանակ Հայկ Մարությանը հստակ նաև այդ սահմանազատման կոնցեպտների ժամանակ իր դիրքորոշումը հայտնել է։

«Ինքս անկուսակցական եմ, ինչպես նաև էլի ունենք անկուսակցականներ մեր խմբակցությունում, այս հարցի շուրջ խմբակցությունում միասնական քննարկում չենք ունեցել և ժամանակը իհարկե ցույց կտա։ Ես սա շատ բնական պրոցես եմ համարում, որովհետև տեղի են ունենում մեր պատմության հենց մասշտաբով Հայաստանի համար բախտորոշ գործընթացներ։ Բախտորոշ, որովհետև այո, պետությունը, որը մեր դեմ պատերազմում էր և սպանում էր մեր զինվորներին, նաև տարեցներին, այս հրեշավոր արարքներ արած պետությունը մոտեցել է ընդհուպ Հայաստանի Հանրապետությանը, քանի որ մեր միջև չկա նաև Արցախը»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։

Աբգարյանը նաև նշեց, որ կարծում է այս հարցով առաջին հերթին խիստ անհանգստացած պետք է լինեն սահմանամերձ շրջանների բնակիչները, որովհետև պաշտպանական դիրքեր են թուլանում և նրանց սպասվում են ոչ այդքան հաճելի գործընթացներ։

«Պաշտպանական դիրքեր են թուլանում և նրանց սպասվում են ոչ այդքան հաճելի գործընթացներ, քանի որ պարզ է, թե ումով Ադրբեջանը կբնակեցնի այդ տարածքները։ Ես համարում եմ շատ նորմալ այս երթը և այո, ինքս կարծում եմ, որ հենց հոգևոր առաջնորդի կողմից երթը առաջնորդելը բավականին խորհրդանշական է, քանի որ մենք այսօր իսկապես ունենք վախի, հուսահատության ճիրաններից դուրս գալու համար լսել հոգևորականի խոսք և ինքս հետևում եմ ու բնականաբար Բագրատ Սրբազանի բոլոր հարցազրույցները նայում եմ»,- նշեց Աբգարյանը։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք Աբգարյանը կմասնակցի վաղվա ակցիային, քանի որ անկուսակցական քաղաքական գործիչ է, ինչին ի պատասխան Աբգարյանն ասաց․

«Վաղը ես ցավոք չեմ կարող միանալ ակցիային, եթե ժամանակ ունենամ՝ ես խնդիր չունեմ։ Բոլոր տեսակի ակցիաներին որպես  ազատ քաղաքացի ազատ գնում ու միանում եմ, որովհետև ես ամեն տեղ ունեմ ծանոթներ, ընկերներ։ Եթե ժամանակի առումով հնարավորություն ունենամ, իհարկե կմիանամ, որովհետև սա իսկապես շատ կարևոր է և մենք ճակատագրական փուլում ենք»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս