ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմի պարտության մեղավորը ազգն է. Արցախի հերոս Կարեն Ջալավյանը (Քյոխը) դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ Քյոխին, որ ներկայանա Հակակառուպցիոն դատարան եւ հարցաքննվի՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով:

Այդ գործն էլ քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։

Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ»:

Armlur.am-ը մի քանի հարցեր ուղղեց նրան, թե պատերազմից 4 տարի անց նա խոսեց ու այդպես էլ մնաց անհասականալի, թե ովքեր են մեղավոր պատերազմի պարտության համար: Ի վերջո արդար է, որ 44-օրյա պատերազմի համար միայն Միքայել Արզումանյանն է կալանքի տակ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս