Գրիգորիչը խանդեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այդ նոր հանձնաժողովը չեն կազմակերպել, ստեղծել նրա համար, որ արդյունքներ ձևավորեն. դա երևալու փորձ է: Վերնագիրն այնքան տարողունակ է, որ դա ուսումնասիրելու համար կարելի է Ամերիկայի սենատից էլ մարդիկ բերել, հազիվ հասցնենք ուսումնասիրել: Նրանք պարզապես ամբիոն են ուզում, խոսում են, մենք էլ լուռ ու մունջ ենք, լսում ենք իրենց»։

Գալուստ Սահակյան 168.am

Դե Գրիգորիչը մի տեղ ճիշտ է ՝  վերնագիրն իրոք որ տարողունակ է ՝  ««Կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր, տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռը ուսումնասիրող» հանձնաժողով…

Ես կասեի, ավելի շուտ՝ երկար է, երկար, բայց տարողունակ՝ ի տարբերություն ծերակույտի կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի՝ նույնքան երկար, սակայն անհոդաբաշխ և ոչ տարողունակ մտքերի։ Պարզապես Գալուստ Գրիգորիչի մոտ կարծես թե խանդ առաջացավ առ այն, որ միայն ինքը չէ, որ կարողանում է բարդ համաստորադասական և «համաստորաստորահամդասական» նախադասություններ կազմել։

Կարեն Վարդանյան




Լրահոս