Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Խնդրում եմ ընդունեք մեր խորին ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին պատուհասած ահռելի ողբերգության՝ ավիավթարի կապակցությամբ, որը խլեց նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիի, ինչպես նաև ձեր մի շարք այլ նշանավոր պետական գործիչների կյանքը»,- ասվում է հեռագրում։
Պուտինը հավելել է, որ հավերժ կպահի Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված իր ամենավառ հիշողությունները։
«Ռաիսին, որպես Ռուսաստանի իսկական բարեկամ, անգնահատելի ներդրում է ունեցել Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է նա։