Վարդենիսի քաղաքապետը կալանավորված ոստիկանապետի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը  Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն տեսակետին, թե ինքը Վարդենիսի ոսկու հանքից հանքաքարեր գողացող չղջիկների տիրակալն է, ասաց, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ավելին, armlur.am-ը քաղաքապետի հետ խոսել է նաեւ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի կալանավորման մասին:

-Որպես քաղաքապետ Ձեզ համար տարօրինակ չէ այն փաստը, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետերը հաճախակի են փոխվում: Մեկին նույնիսկ կալանավորեցին: Փորձել եք հասկանալ, թե ինչ խնդիր կա:

-Սա դուք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պետք է հարցնեք: Ես իրավասու չեմ պատասախանել: Բայց ցավով եմ ասում, որ մեր նախկին ոստիկանապետին, մեր համագյուղացու վրա հոդված են դրել: Չեմ ընդունում, մարդիկ կան, որ միգուցե սարքել են: Ձեզ պարզ ասեմ. ինքը շատ լավ տղա է: Չեմ ասում, որ փորձառու մարդ չէր, բայց երևի մեկին անհրաժեշտ էր բագաժ տար: Թե ինչ սարքեցին չեմ պատկերացնում: Կարող է մի կեղտոտ թաշկինակ բերեն, քցեն այստեղ և ասեն, թե Խլոյի Վալոդ, սա քո տարածքն է, ուրեմն քոնն է, կամ ինչու իմֆորմացիա չես տվել:




Լրահոս