Բա դու ե՞րբ ես եղել թատրոնում. Շմայսը` լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Թատրոնի միջազգային օրն է:  Հետաքրքիր է` մեր պատգամավորները հաճախում են թատրոն,  դիտում են ներկայացումներ, թե՝ ոչ:

armlur.am լրատվականը փորձեց պարզել, թե որքան հաճախ են նրանք թատրոն այցելում.

ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)  մեզ հետ զրույցում, լսելով հարցադրումը, ասաց. «Հիմա ես քեզ եմ հարցնում, դու ե՞րբ ես եղել թատրոնում»:

-Մեկ ամիս առաջ,- պատասխանեցինք պատգամավորին: 

«Ես մի քիչ շուտ»,- ծիծաղեց պատգամավորն ու անջատեց հեռախոսը:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Աշոտ Աղաբաբյանն (Բուռնաշ) էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վերջերս  է եղել թատրոնում և դիտել է  «100 տարի անց» ներկայացումը, որը պատմում է   հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռան՝ Անդրանիկի, ու Ջեմալ փաշայի թոռան` Ջեմալի հանդիպման մասին:

Պրն. Աղաբաբյանի խոսքով`  ինքը հաճախ է թատրոն այցելում, ավելին` այդ ներկայացման թատերախմբի անդամներին հրավիրել է Գյումրի, որոնց խաղը չորս օր շարունակ դիտել է  2800 մարդ:




Լրահոս