ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊԱՀՈՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։ Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում եւ բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի (2021-2026 թթ.) իրականացմանը եւ «Առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության» մաս է հանդիսանում:

Թեեւ Հայաստանի առողջապահական ցուցանիշները վերջին տասնամյակների ընթացքում բարելավվել են մոր եւ մանկան առողջության ուղղությամբ, այնուամենայնիվ ոչ վարակիչ հիվանդությունները դեռեւս մահացությունների եւ հիվանդությունների ամենամեծ բաժինն են կազմում։ Առողջապահության ոլորտում պետական ծախսերի ցածր մակարդակը եւ առողջապահական համակարգի ցածր արդյունավետությունը նպաստում են մեծ ծախսերի, ինչը հանգեցնում է բնակչության շրջանում սեփական միջոցներից մեծ վճարումների («գրպանից վճարումների»):
Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացիկ ծախսերի՝ նմանատիպ վճարումների մասնաբաժինը աշխարհում ամենաբարձրներից է (2021թ. կազմել է 81,4 տոկոս)։
«Հայաստանում մասնավոր առողջապահական բարձր ծախսերն եզակի են աշխարհում եւ բացասաբար են անդրադառնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։ Ընթացիկ բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի լավ ֆինանսական եւ կարգավորող խթաններ որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Ընգրկուն բարեփոխումները կարող են հիմնովին փոխել Հայաստանի բնակչության շրջանում հիվանդությունների օրինաչափությունները, եւ առողջապահությունն ավելի մատչելի դարձնել բնակչության համար», – նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:
Հաստատված գործառնությունը կօգտագործի «արդյունքահենք ծրագիր» ֆինանսավորման գործիքը, որն ուղղակիորեն կապում է միջոցների բաշխումը ծրագրի կոնկրետ արդյունքների գրանցման հետ։ Այն կաջակցի երկրի առողջապահական ոլորտի հավակնոտ բարեփոխումներին, ներառյալ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը։ Ի լրումն առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների, բարեփոխումների նպատակն է բարձրացնել առողջապահության ոլորտի պետական ծախսերի արդյունավետությունը, օրինակ՝ պետության կողմից ֆինանսավորվող հիմնական դեղերի գնագոյացման այնպիսի մեխանիզմի կիրառում, որը հիմնված կլինի միջազգային գների համեմատությունների վրա։
Ծրագրի շահառուների շրջանակը Հայաստանի ողջ բնակչությունն է, ով կստանա ավելի որակյալ եւ մատչելի բժշկական ծառայություններ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար: Ակնկալվող արդյունքներից են առաջնային բուժօգնության հաստատությունների ֆինանսավորման այնպիսի համակարգի ներդրում, որի հիմքում են որակի եւ ծածկույթի ցուցանիշները, բուժքույրերի եւ ընտանեկան բժիշկների բարելավված ուսուցում, նշանակված դեղերի ցածր գների ապահովում եւ ընթացիկ առողջապահական ծախսերում «գրպանից վճարումների» մասնաբաժնի կրճատում։

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՀԱՆԳԻՍՏԸ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ
Ամառային հանգստի սեզոնը համարվում է բացված, ինչը նշանակում է, որ մարդիկ այցելում են տարբեր հանգստի գոտիներ` իրենց ամառային հանգիստը վայելելուր:

Շատ մարդիկ նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել Հայաստանում: Ամեն տարի ակտուալ են եղել Աղվերանի հանգստի գոտիները:
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է, թե ինչ արժեն հյուրանոցները այնտեղ:
Այսպիսով՝ «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում ստանդարտ մեկտեղանի սենյակների արժեքը 22.000 դրամ է: Արժեքը իր մեջ ներառում է նախաճաշ եւ ընթրիք:
Ստանդարտ, երկտեղանի մահճակալով սենյակի արժեքը՝ 32.000 դրամ, իսկ դելյուքս երկտեղանին՝ 35.000 դրամ:
Երկու ննջարանով սուիթ 4 անձի համար նախատեսվածը 38.000 դրամ է:
«Մգե Կավալիեր» հանգստյան տան սենյակների արժեքը այդքան էլ չի տարբերվում նախորդից:
Ընտանեկան՝ 3 անձի համար 25.000 դրամ:
4 անձի համար՝ կրկին 25.000 դրամ:
Ընտանեկան՝ 6 անձի համար 35.000 դրամ:
«Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում մինչեւ 2 գիշեր մնալու դեպքում ստանդարտ մեկտեղանոց սենյակի արժեքը 27.000 դրամ է: 2 անձի համար՝ 34.000 դրամ:
Արժեքը իր մերջ ներառում է նախաճաշ եւ ընթրիք:
«Արթուրս Աղվերան Ռեզորթը» առաջարկում է նաեւ փաթեթներ՝ 4 օր / 3 գիշեր «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում 1 անձի համար (հունիս-օգոստոս)
Արժեքը՝ 84.000դր.
Սնունդը՝ 1 անգամ (նախաճաշ)
Հյուրանոցի 1 օրվա արժեքը 1 անձի համար ստանդարտ twin կամ double համարում՝ 28.000դր.
«Կրիստալ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում 1 հոգու համար նախատեսված սենյակները արժեն 26.000 դրամ: 2 անձի համար՝ 38.000 դրամ: 6 հոգու համար նախատեսված Լյուքս սենյակները 108.000 դրամ են:
Հյուրանոցում կա անվճար լողավազան, սեղանի թենիս, մարզասրահ, մանկական սենյակ, համակարգչային սրահ, WI-Fi ինտերնետ, ավտոկայանատեղի:
«Ալպիական Մանուշակ» հանգստյան տան մեկ, երկու, երեք անձի համար նախատեսված սենյակները արժեն 13.000 դրամ:
Կա անվճար բացօթյա լողավազան, բիլիարդ, թենիս, խաղահրապարակ, համակարգչային խաղեր, ավտոկայանատեղի:

ՀԱՎԵԼՅԱԼ 5 ՄԻԼԻՈՆԸ ԿԱՇԱ՞ՌՔ Է
Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով՝ պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչեւ 16 միլիոն դրամի կառուցապատման հիփոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարը: Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 5 միլիոն դրամով ավելացվում է 16 միլիոն դրամի գումարը։ Սակայն հետո պարզվեց, որ այդ որոշումը վերաբերում է միայն Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի բնակիչներին։ Տավուշի մարզի սահմանամերձ այլ գյուղերի բնակիչների տարակուսած են այդ որոշումից, շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը յուրատեսակ կաշառք է նշված 4 գյուղերի բնակիչներին, որպեսզի նրանք համակերպվեն սահմանազատման անվան տակ Ադրբեջանին միակողմանի կերպով տարածքների հանձնման հետ։

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՏԵՂՅԱ՞Կ Է
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք. «Շուրջ 3 ամիս է, ինչ սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շենքի շինարարությունը դադարեցված է, ի՞նչն է դրա պատճառը։ Ե՞րբ է շենքի շինարարությունը վերսկսվելու, ե՞րբ է այն շահագործման հանձնվելու»։ Մարզետարանից պատասխանել են. «Դովեղի միջնակարգ դպրոցի շենքի շինարարության պատվիրատուն հանդիսանում է քաղաքաշինության կոմիտեն, առաջարկում ենք դիմել քաղաքաշինության կոմիտեին»: Մարզպետ Հ. Ղալումյանը մարզպետարանում հաճախ խորհրդակցություններ է անցկացնում, որտեղ իր ենթակաների հետ քննարկում է պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքը։ Մարզի հանրակրթական դպրոցները, այդ թվում՝ Դովեղի դպրոցը, գործում են մարզպետարանի ենթակայության ներքո, մարզպետը պետք է տեղյակ լիներ, թե ինչու է դադարեցվել Դովեղի դպրոցի շինարարությունը, երբ այն կվերսկսվի։ Դովեղի դպրոցի շենքի շինարարությունը պետք է ավարտվեր 2024թ. հունիսի կեսին, սակայն շինաշխատանքների միայն 20-25 տոկոսն է արված։

ՎԱՆՔԵՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵ՛Ք
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղում գտնվող 13-րդ դարի առաջին քառորդին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցու նվիրատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Տավուշի մարզի անտառներում գտնվող հոգեւոր, պատմական եւ մշակութային մեծ արժեք ներկայացնող վանքերը քանդվում են: Կիրանց եւ Աճարկուտ գյուղերի մոտակա անտառում գտնվող 13-րդ դարի Կիրանց, 13-րդ դարի Առաքելոց,12-13-րդ դարերի Դեղձնուտ, նույն դարերի Սամսոնի վանքերը, Դիլիջանի անտառում գտնվող Մաթոսավանքը եւ բազում այլ վանքեր վատ վիճակում են։ Դրանք բոլորը գտնվում են պետության հաշվեկշռում , սակայն Հայաստանի անկախացումից հետո չեն վերանորոգվել, քանդվում են։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս